Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հունիսին Ճապոնիայի վճարային հաշվեկշռի պրոֆիցիտը 86,6 տոկոսով նվազել Է

Հունիսին Ճապոնիայի վճարային հաշվեկշռի պրոֆիցիտը 86,6 տոկոսով նվազել Է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վճարային հաշվեկշռի հավելուրդն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատհությամբ 86,6 տոկոսով նվազել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օգոստոսի 11-ին Ճապոնիայի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվության մեջ:

Նշված Է, որ հունիսի հավելուրդի ծավալը կազմել Է 167,5 մլրդ իեն (շուրջ 1,5 միլիարդ դոլար): Հուլիսի 20-ին Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը հայտնել Է, որ հունիսին երկրի արտահանման ծավալը կրճատվել Է 26,2 տոկոսով, ըստ որում ներմուծման ծավալը նվազել Է 14,4 տոկոսով: Այս պահին Ճապոնիայի իշխանությունները կանխատեսում են 2020 թվականի վերջին երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազում՝ տեղական տնտեսության վրա կորոնավիրուսի հետ կապված իրադրության ազդեցության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am