Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 225 նոր դեպք․ ապաքինվել է 125, մահացել 6 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 225 նոր դեպք․ ապաքինվել է 125, մահացել 6 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 410 դեպք, որոնցից 32 520-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6871 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1577 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 176014 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 791 (ավելացել է ևս 6-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 70, 68, 89, 59 տարեկան տղամարդիկ և 54, 80 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]