Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոմանոս Պետրոսյանն առաջնային խնդիր է համարում Սևանի ափամերձ գոտիներն ապօրինի տաղավարներից ազատելը

Ռոմանոս Պետրոսյանն առաջնային խնդիր է համարում Սևանի ափամերձ գոտիներն 
ապօրինի տաղավարներից ազատելը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ այցելության ժամանակ լճի ափամերձ տարածքում հայտնաբերել է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սևանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։ Եվ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով»,- հայտնել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում գերատեսչության առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

ՇՄ նախարարն ըդնգծել է, որ իրենց գերնպատակն է վերականգնել Հայաստանի բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am