Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանը Վարդենիս եւ Մեծ Մասրիկ համայնքներում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Սուրեն Պապիկյանը Վարդենիս եւ Մեծ Մասրիկ համայնքներում դիտարկեց սուբվենցիոն 
ծրագրերի ընթացքը

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ ԳՆել Սանոսյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց  Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Մեծ Մասրիկ համայնքներ՝ դիտարկելու նախորդ տարվանից սկսված եւ այս տարվա ընթացքում շարունակվող կամ ավարտի հասցված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Վարդենիս քաղաքում նախարարն այցելեց Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգի, որտեղ արդեն ավարտին են հասցվել շինարարական աշխատանքները: Ինչպես ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, քաղաքային զբոսայգու հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Ամբողջությամբ հեռացվել է հին սալիկապատ մակերեսը՝ փոխարինվելով նորերով, փոխվել է պարիսպը, պարսպի ներսի եւ դրսի հատվածներում կատարվել է ասֆալտապատում, ստեղծվել են նոր ծառուղիներ, փոխվել է ջրամատակարարման համակարգը, գազոններում կատարվել են հողալցումներ, տնկվել են ծառեր, նորացվել  ջրավազանները, տեղադրվել նստարաններ, անցկացվել է լուսավորության համակարգ:

Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է: Ապա Մեծ Մասրիկ  համայնքում նախարար Պապիկյանը դիտարկեց մշակույթի տան նոր շենքի շինարարության ընթացքը: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ արդեն կառուցվում է շենքի տանիքը, իսկ մինչեւ տարեվերջ ծրագիրը կհասցվի ավարտի:Սուրեն Պապիկյանը զրուցեց շինարարների հետ, տվեց անհրաժեշտ ցուցումներ: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ շուտով Մեծ մասրիկում կմեկնարկի սուբվենցիոն մեկ այլ ծրագիր, որի շրջանակներում այս տարի կլուսավորվի երկրորդական նշանակության 7 փողոց՝ 5,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ: Մեծ Մասրիկի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 23 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 950 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 8 միլիոն 50 հազար դրամը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացմամբ Մեծ Մասրիկը լուսավորված կլինի գրեթե իր բոլոր թաղամասերով: Լուսավորության ցանցը կառուցվելու է ԼԵԴ համակարգով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am