Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Լոռի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց «Ուրարտու»

«Լոռի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց «Ուրարտու»

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» «Ուրարտու» ֆուտբոլային ակումբների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, «Լոռի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն տեղափոխվեց «Ուրարտու»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իվուն «Լոռի» էրտեղափոխվել 2018 թվականի հունվարին։ Ակումբի կազմում դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ 20-ամյա կիսապաշտպանը «Լոռիի» մարզաշապիկով մասնակցել է 55 հանդիպման, խփել 10 գոլ եւկատարել 6 գոլային փոխանցում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաևհեռարձակմանհետկապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:  Բարձրագույնխմբումառաջինտուրում կմրցեն հետևյալ զույգերը՝   «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am