Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ուղերձ է հղել Շինարարարի օրվա առթիվ

ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ուղերձ է հղել Շինարարարի օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանի ուղերձ է հղել Շինարարարի օրվա առթիվ։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«Հարգելի շինարարներ այսօր մեր մասնագիտական տոնն է՝ քարի միջոցով պատմությունը կերտողի օրը։ Մեծ և անգնահատելի է շինարարի ավանդը մեր երկրի զարգացման և շենացման գործում։

Շինարարի մտքի թռիչքի, ստեղծագործ ձեռքերի և անձնվեր աշխատանքի լուռ վկաներն են դարերից մեզ հասած կոթողները, եկեղեցիները, կամուրջները, ճանապարհները և բազմաթիվ բարդ ենթակառուցվածքները, որոնք զարմացնում և հիացնում են ոչ միայն մեզ այլ բազում օտարերկրացիներին։ Շինարարի ու ճարտարապետի համատեղ ստեղծագործ արդյունքները այսօր էլ դարձել են Հայաստանի այցեքարտը։

Կյանքը զարգանում և առաջ է գնում նաև շինարարության միջոցով։ Եվ այժմ էլ մեր ուսանողները և շրջանավարտները իրենց աշխատանքով բարձր են պահում շինարարի դարավոր և անբասիր պատիվը։

Հարգելի գործընկերներ Դուք ամեն օր կերտում եք մեր վաղվա օրը, ապացուցելով հայ ժողովրդի հաղթելու, արարելու դարերի խորքից եկող հրամայականը։

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթելով Ձեզ երջանկություն, ընտանեկան բարորություն, ցանկանում եմ ստեղծագործական նոր լիցքերով շենացնենք մեր Հայրենիքը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am