Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արարատի մարզում. արձանագրվել են խախտումներ

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արարատի մարզում. արձանագրվել են 
խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Մասիս քաղաքում ու մի շարք գյուղական համայնքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հիմնական խախտումները դիտարկվել են շինանյութի առևտրի կետերում, խախտումներ են արձանագրվել նաև գազալցակայաններում ու բենզալցակայաններում: Շինանյութի առևտրի կետերում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումները, ինչպես նաև ջերմաչափման գրանցամատյանները: Գազի ու բենզի լցակայաններում տնտեսավարողները չեն ունեցել փակ աղբամաններ, ջերմաչափեր և ջերմաչափման գրանցամատյաններ:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am