Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հոգեկան առողջության կենտրոնում արված հետազոտությունը Covid-19-ի 25 ասիպմտոմ դեպք է հայտնաբերել

Հոգեկան առողջության կենտրոնում արված հետազոտությունը Covid-19-ի 25 ասիպմտոմ 
դեպք է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության ենթակայության տակ գնտվող հոգեկան առողջության կենտրոններից մեկում արված հետազոտությունը Covid-19-ի 25 ասիմպտոպ դեպք է հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 6-ին տեղի ունեցած գործադիրի նիստում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նմուշառում էր կատարվել 350 անձի շրջանում:

«Վերջին մի քանի օրվա մեջ մեր համակարգի հոգեկան առողջության կենտրոններից մեկում 350 հոգուց 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,- ասաց Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ, եթե հետազոտություն չիրականացվեր, ենթադրվում է, որ 25-ը կդառնար 50, 50-ը՝ 100 և այդպես շարունակ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարությունը կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման ռազմավարության մեջ փոփոխություն է կատարելու, որով Առողջապահության նախարարությունն ավելի մեծ նախաձեռնողականություն կցուցաբերի մեծ կոլեկտիվներում և ռիսկային տեղերում կորոնավիրուսի նմուշառումներ կատարելու հարցում:

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1588 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 171600 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 772 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]