Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին, բայց հատուկ կանոններով

Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին, բայց հատուկ կանոններով

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի կազմակերպիչները հրապարակելեն երկրպագուների համար նախատեսված  հատուկ կանոնները, որոնք ներկա կլինեն խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:Առաջնության խաղերին կարող են ներկա լինել սահմանափակ թվով ֆուտբոլասերներ, որոնք պետք էպահպանեն սոցիալական հեռավորությունը, իրավունք չեն ունենա ալկոհոլ բերել հանդիպումներին ևմարզադաշտերում ներկա կլինեն միայն տանտերերի երկրպագուները:

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ըկկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Բունդեսլիգայում այս տարի ձմեռայինդադարը կկրճատվի: Հանդիպումներ են նախատեսված հունվարի 2-3-ին:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ