Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Լոռի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

«Լոռի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Օգոստոսի 5-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը եւ նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպեցին թիմի եւ երկրպագուների հետ ու ներկայացրին նորանշանակ գլխավոր մարզչին։

Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հայրենի թիմում, ինչպես նաեւ ԽՍՀՄ Մ17 հավաքականում։

Մարզչական կարիերան սկսել է 1996 թվականին։ Կարիերայի գերակշիռ մասն անցկացրել է Իսրայելում։ 46-ամյա մասնագետն աշխատել է «Մաքքաբի» Հադերա, «Մաքքաբի» Թել Ավիվ, «Մաքքաբի» Պետահ-Տիվկա ակումբների ակադեմիաներում՝ որպես պատանեկան եւ երիտասարդական թիմերի գլխավոր մարզիչ։

Այնուհետեւ գլխավորել է իսրայելական «Ահվա Արաբե» ակումբի առաջին թիմը։ Մարզել է նաեւ Իսրայելի Մ15 հավաքականը։

46-ամյա մասնագետն աշխատել է նաեւ մոլդովական «Օլիմպիա» ակումբում, նախ՝ որպես սպորտային տնօրեն, այնուհետեւ գլխավոր մարզիչ։


Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]