Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելառուսը օգոստոսին կնվազեցնի նավթի գնումը ՌԴ-ից

Բելառուսը օգոստոսին կնվազեցնի նավթի գնումը ՌԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական նավթավերամշակման գործարանները (ՆՎԳ) օգոստոսին նավթի գնումները ռուսաստանյան ընկերություններից կնվազեցնեն մինչեւ 1,21 մլն տոննա՝ հուլիսի 1,58 մլն տոննայից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բելառուսական ՆՎԳ-ի օգոստոսյան սպառումները որոշվել են 1,37 մլն տոննա նավթի ծավալով: Ռուսաստանյան ընկերությունները հաստատել են 1,21 մլն տոննա մատակարարման հայտերը, որից 77 հազար տոննան կմատակարարվի երկաթուղային փոխադրամիջոցով, մնացածը՝ նավթատարով»,-լրագրողներին հայտնել Է «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն:

Նա հաստատել Է, որ օգոստոսին մատակարարումները պլանավորվել են երկու լցանավ ադրբեջանական եւ ամերիկյան նավթ՝ 160 հազար տոննա ծավալով: Նավթավերամշակման ծավալների նվազումը կապված Է «Նավտան» ԲԲԸ-ի (Նովոպոլոցկ, Վիտեբսկի մարզ) պլանային վերանորոգման հետ: Ինչպես հաղորդվել Է, SOCAR ընկերությունը (Ադրբեջանի պետական նավթընկերություն, ԱՊՆԸ) օգոստոսի 2-ին Բելառուս Է ուղարկել ադրբեջանական նավթի հինգ խմբաքանակ:

Ադրբեջանից նավթի մատակարարումների ընդհանուր ծավալը կհասնի 420 հազար տոննայի: Ավելի վաղ նաեւ հաղորդվել Է, որ ռուսաստանյան նավթընկերությունները 2020 թվականի հունվար-հուլիսին Բելառուս են մատակարարել 6,14 տոննա նավթ, ինչը 37,4 տոկոսով պակաս Է 2019 թվականի հունվար-հուլիսի համեմատությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am