Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վիետնամում կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք Է արձանագրվել մեկ օրում

Վիետնամում կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք Է արձանագրվել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամում կորոնավիրուսով վարակման քսան նոր դեպք Է արձանագրվել մեկ օրում: Այդ մասին ասված Է Կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության կանխարգելման եւ տարածման վերահսկողության ազգային համակարգող կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ, որն օգոստոսի 5-ին հրապարակվել Է կառավարական տղեկատվության պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոմիտեի տվյալների համաձայն՝ վարակման 20 դեպքերից 17-ը տեղի Է ունեցել Կուանգնամի կենտրոնական նահանգում եւ դրա մայրաքաղաք Դանանգում: Վիետնամի մեծությամբ երրորդ այդ քաղաքում հուլիսի 25-ին կորոնավիրուսային վարակի նոր բռնկում Է սկսվել երկրի ներսում հիվանդության դեպքերի բացակայության երեք ամսվանից հետո: Եվս մեկական ախտահարվածներ են հայտնաբերվել Դոնգնայի հարավային նահանգում եւ Թանհոայի կենտրոնական նահանգում:

Բացի դրանից, ախտահարվածների թվում Է մեկ վիետնամցի բանվոր, որը մեկ շաբաթ առաջ հայրենիք Է վերադարձել Հասարակածային Գվինեայից: Վիետնամում կորոնավիրուսով վարակման ամենաառաջին դեպքը հայտնաբերվել Է հունվարի 23-ին: Անցած ժամանակամիջոցում ընդամենը հիվանդացել Է 672 մարդ, որոնցից 378-ն առողջացել Է: Ներկայումս բժշկական հիմնարկություններում բժիշկների հսկողության տակ Է մնում 286 հիվանդացած: Հիվանդանոցներում եւ կարանտինային կենտրոններում զննության տակ Է գտնվում շուրջ 22,2 հազար մարդ, եւս շուրջ 97,8 հազար տեղացի բնակիչ պահպանում Է մեկուսացման ռեժիմը տնային պայմաններում: Կորոնավիրուսային վարակի կրկնական բռնկման պատճառով Վիետնամի խոշոր քաղաքներում կրկին մտցվել են սահանափակումներ, որոնք մայիսին արդեն վերացվել Էին առաջին բռնկման դեմ պայքարում երկրի հաջողությունների ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]