Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 700 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 700 հազարը
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակումից հետո մահացած մարդկանց թիվն օգոստոսի 5-ին հասել Է 700 647-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները, որոնք հիմնված են երկրների դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության վրա: Հետազոտական կազմակերպության տվյալներով՝ մահերի ամենամեծ թիվը բաժին Է ընկնում ԱՄՆ-ին (ավելի քան 156,7 հազար), Բրազիլիային (ավելի քան 95,8 հազար) եւ Մեքսիկային (ավելի քան 48,8 հազար): Այս պահին կորոնավիրուս Է հայտնաբերվել ավելի քան 18,4 միլիոն մարդու մոտ: Ախտահարման ամենից շատ դեպքեր (4 770 273) հայտնաբերվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ վարակումների թվով հետեւում են Բրազիլիան (2 801 921), Հնդկաստանը (1 855 921) եւ Ռուսաստանը (861 433 – Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները): Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել Է երկրների մեծ մասում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]