Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ԲԸՏՄ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում խախտումներ է արձանագրել

ԲԸՏՄ-ն Երևանի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում խախտումներ է 
արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված ստուգայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և հանրապետության մարզերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, օգոստոսի 4-ի վաղ առավոտից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքներում և զբոսայգիներում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում գրանցվել են որոշ թերություններ. մասնավորապես, տարեցները բացօթյա տաղավարներում սեղանի ժամանցային խաղերի ընթացքում չեն պահպանել սոցիալական հեռավորություն, արձանագրվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ Տեսչական մարմնի մասնագետների ցուցումով խախտումները վերացվել են տեղում։

Դիմակ չկրող երկու քաղաքացի ներկայացրել է քրոնիկ հիվանդության փաստը հաստատող բժշկական համապատասխան փաստաթուղթ (ՀՀ պարետի որոշման համաձայն վերջինիս առկայության դեպքում անձը հանրային բաց տարածքներում կարող է դիմակ չկրել)։

Տեսչական մարմնի տեսուչներն իրականացրել են իրազեկման աշխատանքներ COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին, տրամադրել եռաշերտ բժշկական դիմակներ և հորդորել վարակից առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով կտորե դիմակները փոխարինել դրանցով:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ