Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հարավային Կորեայում պատմել են «Ռեմդեսիվիր»-ի կողմնակի ազդեցությունների մասին

Հարավային Կորեայում պատմել են «Ռեմդեսիվիր»-ի կողմնակի ազդեցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում COVID-19-ով վարակված 106 պացիենտներից չորսը, որոնք ընդունել են «Ռեմդեսիվիր» ամերիկյան փորձնական դեղամիջոցը, ունեցել են այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ լյարդի մեծացումը եւ ցանը՝ մաշկի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին Սեուլից հաղորդել Է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը:

Դեղամիջոցը, որը Gilead Sciences կորպորացիայի կողմից ԱՄՆ-ում մշակվել Է Էբոլա տենդով հիվանդների համար, հավանության Է արժանացել Հարավային Կորեայի կառավարության կողմից՝ փորձելով բուժել COVID-19-ով այն հիվանդներին, որոնք օրհասական վիճակում Էին գտնվում հուլիսի սկզբից ի վեր:

Գործակալությունը մեջբերում Է Հարավային Կորեայի հակահամաճարակային շտաբի ներկայացուցչի խոսքն այն մասին, որ «Ռեմդեսիվիր»-ը տրվել են հիմնականում այն տարեց մարդկանց, որոնք արդեն ունեցել են առաջնային հիվանդություններ:

Ընդ որում, միայն այժմ են Հարավային Կորեայի գիտնականները փորձում հայտնաբերել այդ դեղամիջոցի իրական արդյունվետությունը: Դեղամիջոցն սկզբնական փուլում Gilead Sciences-ի կողմից անվճար տրամադրվել Է Հարավային Կորեային, որը պլանավորում Է բանակցություններ սկսել «Ռեմդեսիվիր»-ի լրացուցիչ խմբաքանակի գնումների շուրջ:

Ինչպես նշում Է «Ռյոնհապ»-ը, Հարավային Կորեայում պացիենտները չպետք Է վճարեն այդ պատրաստուկով բուժվելու դիմաց, քանի որ պետությունը ծածկում Է նման ծախսերը: COVID-19-ով հիվանդներին այնտեղ նշանակում են «Ռեմդեսիվիր»-ի վեց ամպուլա՝ հինգ օրվա համար, ինչը 2340 դոլար Է նստում մեկ մարդու վրա:

Անհրաժեշտության դեպքում դեղամիջոցի ընդունումը երկարացնում են հինգ օրով: Օգոստոսի 4-ին Հարավային Կորեայում հայտնաբերվել Է COVID-19-ի 34 նոր դեպք, իսկ վիրուսով ախտահարված բնակիչների թիվն այս երկրում համավարակի սկզբից ի վեր ավելացել Է՝ հասնելով 14 հազար 423-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am