Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը

 Մահացել Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 83 տարեկան հասակում մահացել Է իռլանդացի քաղաքական գործիչ Ջոն Հյումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին այդ մալիսն հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա ընտանիքը: Հյումը 1998 թվականին ստորագրել Է Բելֆաստի հաշտության համաձայնագիրը, որը որն սկիզբ դրեց Հյուսիսային Իռլանդիայում բողոքականների եւ կաթոլիկների միջեւ հակամարտության կարգավորմանը:

Եղել Է Սոցիալ-դեմոկրատական եւ լեյբորիստական կուսակցության առաջնորդ (1979 – 2000): 1998 թվականին Դեւիդ Թրիմբլի հետ համատեղ դարձել Է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am