Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Ռեկորդային ցուցանիշ. տնտեսավարողներին պետության պարտքը զգալիորեն նվազել է՝ կազմելով 69.4 մլրդ դրամ

Ռեկորդային ցուցանիշ. տնտեսավարողներին պետության պարտքը զգալիորեն նվազել է՝ 
կազմելով 69.4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69.4 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ: Մնացած 62.8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը կազմել է 274.1 մլրդ դրամ, իսկ 2019-ի հունվարի 1-ին՝ 169.2 մլրդ դրամ: Իսկ այդ տարեսկզբի դրությամբ այն կազմել էր 79.6 մլրդ դրամ:


   





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ