Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

 Այա-Սոֆյայում 86 տարվա ընթացքում առաջին անգամ նամազ են կատարել Ղուրբան- բայրամիի կապակցությամբ

 Այա-Սոֆյայում 86 տարվա ընթացքում առաջին անգամ նամազ են կատարել Ղուրբան-
բայրամիի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 31-ին ամբողջ Թուրքիայից հազարավոր մուսուլմաններ 86 տարվա ընթացքում առաջին անգամ առավոտյան նամազի են այցելել Այա-Սոֆյայի մզկիթ՝ Ղուրբան-բայրամիի (արաբական ավանդույթով՝ Իդ-ալ-Ադհա) զոհաբերության տոնի կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հաղորդել Է «Սաբահ» թուրքական թերթը: Մզկիթում նամազն անցկացրել Է Թուրքիայի կրոնների գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը:

Աղոթքին միացել են Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Ղարաիսմայիլօղլուն, Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան եւ Ստամբուլի նահանգի Ֆաթիհի շրջանի ղեկավար Մեհմեթ Էրգյուն Թուրանը:

Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր ստորագրեց Ստամբուլի Սուրբ Սոֆյայի թանգարանին մզկիթի կարգավիճակ տալու վերաբերյալ: Երկու շաբաթ անց մզկիթում կայացավ 86 տարվա ընթացքում առաջին մուսուլմանական աղոթքը, որին մասնակցել Է մոտավորապես 350 հազար մարդ, այդ թվում նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարանի կարգավիճակ Էր ստացել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի որոշմամբ:

1985 թվականից տաճարն ընդգրկվել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: «Սաբահ»-ը հիշեցնում Է, որ հուլիսի 31-ին մուսուլմաններն սկսում են Ղուրբան-բայրամիի չորսօրյա տոնակատարությունը՝ զոհաբերության տոնը, որը նշանավորում Է հաջի ավարտը:

Այդ տոնի ժամանակ մուսուլմանները զոհ են մատուցում անասուն, հատկապես ոչխարներ, այծեր, կովեր կամ ուղտեր՝ ի հիշատակ Իբրահիմ մարգարեի՝ իր որդուն՝ Իսմայիլին, Ալլահի պատվիրանով զոհաբերելու պատրաստակամության: Ղուրբան-բայրամիի ժամանակ մուսուլմանները միմյանց նվերներ են տալիս, ինչպես նաեւ կերակուրը կիսում ընտանիքի, բարեկամների եւ չքավոր մարդկանց հետ:

Զոհ մատուցված կենդանու միսը սովորաբար բաժանում են երեք մասի՝ մի մասը նախատեսված Է ընտանիքի համար, երկրորդը՝ ազգականների, երրորդը տալիս են կարիքավորներին: Մուսուլմաններն այդ տոնի ժամանակ նաեւ նվիրատվություններ են անում բարեգործական կազմակերպություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ