Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևանի ափին ամեն քայլափոխի հանդիպում ենք բնապահպանական աղետի. Փաշինյան

Սևանի ափին ամեն քայլափոխի հանդիպում ենք բնապահպանական աղետի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի ափամերձ հատվածում առկա իրավիճակը «բնապահպանական աղետ» որակեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարչապետն ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելու ընթացքում:

«Սևանա լճի խնդիրը մեր ամենալուրջ խնդիրներից մեկն է: Երկար տարիների ընթացքում մենք խնդիրը ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ, հետո, երբ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ բա ո՞ւր է նայում նախարարը, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ դա նույնիսկ ամենավատ նախարարի կամ կառավարության գործունեության պարագայում չէր կարող տեղի ունենալ մեկ շաբաթում, մեկ ամսում, մեկ տարում և, նույնիսկ, 10 տարում: Դա ամենօրյա մեր կենցաղավարման արդյունքն է՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսավարման ձևերից, սկսած նրանից, թե Սևանի ափին ինչ կառույցներ են կառուցում և ինչ տրամաբանությամբ: Սևանի ափին այսօր քայլելով մենք ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ»,- ասաց Փաշինյանը:

Հուլիսի 29-ին Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Փոքր Սևանում կանաչման վտանգ և լողալու հետ կապված խնդիր չկա:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am