Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական 
երկխոսության ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:

«Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը, վստահ ենք, որ երկար տարիների ղարաբաղյան հակամարտությունը ինչպես և միջազգային ասպարեզում յուրաքանչյուր այլ տարաձայնություն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ դիվանագիտական բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագնհները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն և միջազգային այլ կազմակերպություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զայցևը: 

Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար, այդ թվում՝ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Զայցևը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: 

«Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am