Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Սեւանի էկոհամակարգի առողջացման ամենակարեւոր պայմանը

«Հայաստանի Հանրապետություն». Սեւանի էկոհամակարգի առողջացման 
ամենակարեւոր պայմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության համար միայն տնտեսական ու բնապահպանական նշանակություն չէ, որ ունի: Լինելով տարածաշրջանի քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրը՝ ջրային այս շտեմարանը մեզ համար նաեւ գեոքաղաքական մեծ նշանակություն ունի: Եվ, ի դեպ, Սեւանա լիճը միայն Հայաստանի համար չէ անհրաժեշտ  իր դերով: Լիճը բնատարածքային մի ամբողջական համալիր է, որ նաեւ կլիմայագոյացնող կարեւոր դերակատարում ունի՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանային եւ գլոբալ առումով: Զուր չէ, որ Ռամսարի կոնվենցիայի համաձայն՝ Սեւանը միջազգայի՛ն կարեւորության խոնավ տարածք է:

Սեւանա լիճն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի: Հիմա շրջակա միջավայրի նախարարությունը մի փաստաթուղթ է մշակել՝ «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները»: Այն այժմ քննարկման փուլում է, շտկումներ դեռ կլինեն: Այս պահի դրությամբ, ինչպես «ՀՀ»-ն տեղեկացավ ՇՄ նախարարությունից, հաշվի առնելով վերջին շրջանում Սեւանա լճի էկոհամակարգի վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարցերի կարեւորությունը, դրանց ուսումնասիրման, պատճառների հայտնաբերման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման հրատապությունը՝ առանձնացվել են հիմնախնդիրների երկու խումբ՝ քանակական  եւ որակական։ Նախանշվել են նաեւ այդ հիմնախնդիրների կարգավորման քայլերը: Դրանք քանակական մասով 4-ն են, իսկ որակականի մասով՝ 7-ը: Ի՞նչ են ենթադրում այս քայլերը…»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am