Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փոքր Սևանում կանաչման վտանգ և լողալու հետ կապված խնդիր չկա

Փոքր Սևանում կանաչման վտանգ և լողալու հետ կապված խնդիր չկա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

«Սևանում լողալու հետ կապված որևէ սահմանափակում չունենք: Բայց կարծում եմ բնակիչներն էլ չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ: Իսկ փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու հետ կապված խնդիր չունենք», - ասաց  Ջիլավյանը:

Անդրադառնալով կողակի պաշարների վերականգնմանը՝ նա նշեց, որ մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր կան: «Հենց հիմա գործընթացների մեջ ենք, հուսով ենք, որ կարճ ժամանակ անց կարող ենք հասնել նրան, որ  կողակի մանրաձուկ ունենաք և լիճ բաց թողնենք »,- ասաց Ջիլավյանը:

Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը:

 

 Աննա Գրիգորյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am