Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լուկաշենկոյի հետ հանդիպած պաշտոնյաների լրացուցիչ թեստավորման կարիք չկա. Մանե Գևորգյան

Լուկաշենկոյի հետ հանդիպած պաշտոնյաների լրացուցիչ թեստավորման կարիք չկա. 
Մանե Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և Հայաստանի պատվիրակության անդամների հետ:

«Մինսկից Երևան ժամանելուց հետո Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները հանձնել են կորոնավիրուսի թեստ, որոնց պատասխանները եղել են բացասական և այս պահին թեստավորման անհրաժեշտություն չկա»,- ասաց Գևորգյանը:

Հուլիսի 16-17-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գտնվում էր Մինսկում, մասնակցելու Եվրասիական տնտնեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այցի ընթացքում հուլիսի 17-ին ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հուլիսի 28-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ասիմպտոմ, ոտքի վրա հաղթահարել է կորոնավիրուսը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am