Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երկրին ֆուտբոլի դաշտի չափով աստերոիդ Է մոտենում

Երկրին ֆուտբոլի դաշտի չափով աստերոիդ Է մոտենում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 PQ1 պոտենցիալ վտանգավոր աստերոիդը Երկրից մեկուկես տասնյակ միլիոն կիլոմետր հեռավորությամբ կանցնի օգոստոսի 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ն: Ամերիկյան տիեզերական գործակալնության հաշվարկներով՝ աստերոիդի տրամագիծը կազմում Է 84-ից մինչեւ 190 մետր: Համեմատության համար նշենք, որ ֆուտբոլի դաշտի միջին երկարությունը կազմում Է շուրջ 100 մետր: Նվազագույն տարածությունը, որ երկնային մարմինը կարող Է մոտենալ Երկրին, NASA-ի մասնագետները գնահատում են 13,2 միլիոն կիլոմետր, ինչը թույլ Է տալիս 2009 PQ1 աստերոիդը դասել պոտենցիալ վտանգավոր աստղագիտական օբյեկտների շարքին:

Նշվում Է, որ աստերոիդի եւ Երկրի առավելագույն մոտեցումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Երեւանի ժամանակով 20:35-ին: 2009 PQ1 աստերոիդը հայտնաբերվել եւ գրանցվել Է 2009 թվականին: Այն դասվում Է այսպես կոչված Ապոլոն-աստերոիդների խմբին, որոնց ուղեծրերը Երկրի ուղեծիրը հատում են արտաքին կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am