Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում խիստ վերահսկողություն է սահմանվում երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ

Արցախում խիստ վերահսկողություն է սահմանվում երթևեկության կանոնների 
պահպանման նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջով ուղիղ հեռարձակման ժամանակ ներկայացրեց վերջին օրերին ճանապարհային երթևեկության ոլորտում Ոստիկանության խիստ գործողությունների արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին 15 օրվա ընթացքում Արցախում արձնագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 1832 դեպք, որից անսթափ վիճակում գտնվելու հետ կապված 64, առանց վարորդական իրավունքի՝ 119, կարմիր լույսի ժամանակ երթևեկելու դեպքով՝ 80, սահմանված արագության գերազանցում՝ 711: Այս ընթացքում գրանցվել է 40 ճանապարհատրանսպորտային պատահար, կա 6 վիրավոր:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկայում ընդհանուր բացատրական աշխատանքներ են տարվելու ամրագոտների հետ կապված, որից հետո այս ուղղությամբ ևս խստացումներ են լինելու:

«Ուզում եմ ասել, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ  զանգով կամ սոցիալական, քաղաքական կարգավիճակով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շրջանցվել են խախտումները: Որևէ նման գործոն դեր չի խաղացել և չի խաղալու: Այն պաշտոնատար անձը, ով կհամարձակվի նման խնդրանքով դիմել համապատասխան կառույցին, կզրկվի զբաղեցրած պաշտոնից: Չի լինելու որևէ միջնորդության դեպք, չի լինելու արտոնյալ»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am