Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ասֆալտապատման պատճառով մինչև օգոստոսի 5-ը փակ կլինի Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը

Ասֆալտապատման պատճառով մինչև օգոստոսի 5-ը փակ կլինի Մակարավանքի 
հուշարձան տանող ավտոճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ասֆալտապատման աշխատանքների կատարման կապակցությամբ մինչև օգոստոսի 5-ը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարությունը պատճառվող անհարմարության համար հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: 

Մակարավանքը 13-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք՝ Պայտաթափ լեռան լանջին:

Մակարավանքի համալիրը զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է  Աղթամարի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ Վանքը երբեմն կոչվել է նաև Ագռավավանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am