Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին. Ռոնալդու  

Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին. Ռոնալդու

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ծեր սինյորայի» հաղթանակը Սերիա Ա-ում համարում է երկրպագուներինը:

«… Երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն եմ դառնում և ուրախ եմ լինել այս մեծ ակումբի մի մասնիկը: Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին: Հատկապես նրանց, ովքեր կորուստներ ունեցան պանդեմիայի ընթացքում: Հեշտ չէր այս շրջանը, սակայն ձեր խիզախությունը մեզ ուժ տվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 36-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Սամդորիային» և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ դարձավ Իտալիայի չեմպիոն: «Յուվենտուսն» այս տիտղոսը նվաճում է 9-րդ տարին անընդմեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am