Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունները

ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Մոսկվայում հայերի վրա հարձակված 
ադրբեջանցիների գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ նախօրեին Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են ՌԴ պատկան մարմիններին:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ դեսպանությունունում կարծում են, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հետագա զարգացումներից խուսափելու համար։

«Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարված իրավիճակը տեղափոխել Ռուսաստանի Դաշնության տարածք և երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտ ստեղծել։ Մասնավորապես, այդ դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ադրբեջանի իշխանությունների հետ: Վերջին գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ի մեծ ափսոսանք մեր, հերթական անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր լինելը։ Այդ սադրանքների նպատակն է խարխլել Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել»,- ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունում։

Դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի տարածքում տնտեսավարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է պահպանեն ՌԴ օրենքները:

Միաժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքին տարբեր սադրիչ գործողությունների մեջ ներգրավելու փորձերից, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայերին խնդրում է լինել զգոն, զուսպ և չտրվել սադրանքներին, չմասնակցել ադրբեջանական կողմի սադրանքներին ի պատասխան կազմակերպված տարբեր ակցիաներին կամ նախաձեռնություններին:

Դեսպանատունը շարունակում է աշխատանքները ծագած խնդիրների լուծման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստության պահպանման սկզբունքին։

Սադրիչ դրսևորումների դեպքում հայերը կարող են անհապաղ տեղեկացնել դեսպանության, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին:

Թեժ գծի համարներն են՝  ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն-  + 7 (966) 118-89-84, Ռուսաստանի հայերի միություն-  +7 (916) 417-88-82

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]