Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում

Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանի հայտարարությանը:
«Նախագահն ամենաթեստավորվող մարդն է աշխարհում: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնում ավելի հաճախ, քան որևէ մեկը, նա թեստ է հանձնում օրվա մեջ մի քանի անգամ»,- ասել է Մըքէնանը:
Սպիտակ տան մամուլի խոսնակը հստակ թիվ չի նշել, թե քանի թեստ է հանձնել ԱՄՆ ղեկավարը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 937 հազարը: Մահացածների թիվն անցել է 615 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 967 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 983 հազար 940 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 144 հազար 253 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am