Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել գոթական Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում

Ֆրանսիայի Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել գոթական Սուրբ Պողոս և Պետրոս 
տաճարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նանտ քաղաքի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Euronews-ը, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հարյուր հրշեջ:

Այս հարցով հետաքննություն է սկսվել: Հրշեջները մարդկանց կոչ են արել հեռու մնալ այդ տարածքից:  Հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ տանիքը չի վնասվել, սցենարը համեմատելի չէ Նոտր Դամի հրդեհի հետ:

Սուրբ Պողոս և Պետրոս տաճարի շինարարությունը սկսվել է 1434 թվականին, տևել 457 տարի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սատարման գրառում է ուղղել հրշեջներին։ «Փարիզի Աստվածամոր տաճարից հետո Նանտի սրտում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս և Պետրոս տաճարում։ Մեր աջակցությունը այն հրշեջներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ այս գոթական մարգարիտը փրկելու համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am