Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքիան Ռուսաստանին խոստացել է պահպանել C-400-ի մասին տվյալները

Թուրքիան Ռուսաստանին խոստացել է պահպանել C-400-ի մասին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան խոստացել Է գաղտնի պահել C-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մասին տվյալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի սենատոր Ջոն Թյունը նշել Էր ռուսաստանյան ԶՀՀ-ի շուրջ Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ հակասությունը լուծելու «միջոցը»: Նա ուղղում Էր ներկայացրել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեին, որում առաջարկել Էր այդ համալիրները գնել Թուրքիայից: «Ռուսաստանն անհանգստություն Է հայտնել C-400 համակարգի մասին տվյալների պահպանման առնչությամբ»,-Դեմիրի պատասխանը մեջբերում Է Milliyet թերթը:

Ընդ որում դեռ հունիսին Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան նշել Է, որ Անկարան չԷր կարող Վաշինգտոնին զենիթահրթիռային համալիրներ տալ առանց Մոսկվայի համաձայնության:

Բացի այդ, Թուրքիայի կառավարող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն այն ժամանակ ընդգծել Էր, որ C-400-ը վերավաճառելու համար ոչ մի իրավաբանական հիմք չկա: Ռուսաստանյան ԶՀՀ-ի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են անցյալ տարվա հուլիսի կեսերին:

Վաշինգտոնն Անկարայից պահանջել Էր հրաժարվել գործարքից եւ ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները: Դրա հետ մեկտեղ ամերիկացիներն սպառնացել են ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ նոր պատժամիջոցներ սահմանել նրա դեմ: Անկարան հրաժարվել Է զիջումների գնալ: Անցյալ տարի Ռուսաստանը կատարել Է Թուրքիային 2,5 միլիարդ դոլար գումարի C-400 չորս դիվիզիոնների մատակարարման առաջին պարտավորագիրը: Հունիսին կողմերը նաեւ սկզբունքային համաձայնության են հասել են ՀՕՊ համակարգերի երկրորդ լրակազմի մատակարարման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am