Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մինսկ

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մինսկ

ՄԻՆՍԿ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն։

Լուսանկարները` ԲԵԼՏԱ/ԱՐՄԵՆՊՐԵՍ

Միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը: Նիստը կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բելառուս ժամանած ՀՀ պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]