Տնտեսություն

Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես սահմանափակվում է

1 րոպեի ընթերցում

Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես սահմանափակվում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառությունից հանել և տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ն արգելել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ստացավ 95 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքով՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ն ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդից: ԵԱՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: Այսպիսով, նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում