Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում 4-րդ հարկից ընկած  6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Գյումրիում 4-րդ հարկից ընկած  6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ 
ծանր

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԻԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 4-րդ հարկից ընկած  6 ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կազմակերպվել է նրա տեղափոխումը Երևան:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 15-ինՏղա երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից: Երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը, երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության: «Ունեցել է գանգի  բազմակի կոտրվածքներ, գլխուղեղային  ծանր վնասվածք: Որոշում է կայացվել տղային տեղափոխել Երևան»,-նշեց Ժորժիկ Սերոբյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am