Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք

Վրաստանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 999-ի, ապաքինվել Է 13 մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 999 Է, ապաքինվել Է 870 մարդ, գրանցվել Է մահվան 15 դեպք»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի մեջ Է 5001 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո գտնվում Է 219 պացիենտ:

Հուլիսի 13-ին առողջապահության նախարարությունում հայտնել են, որ ամսվա ընթացքում վարակման ավելի շատ դեպքերը հայտնաբերվել են այլ երկրներից ժամանած բեռնատարների վարորդների մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 12,7 միլիոն դեպք, ավելի քան 566 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am