Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ

ԵՄ-ի երկրներում իրական ՀՆԱ-ն 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրներում իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2019 թվականի մակարդակին կվերադանա սոսկ 2022 թվականին, սակայն այնուհետեւ բուն տետեսության զգալի կառուցվածքային վերակառուցում կպահանջվի: Այդ մասին ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Պոուլ Թոմսենի հոդվածում, որը հրապարակվել Է հուլիսի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք այժմ սպասում ենք, որ 2020 թվականին Եվրամիությունում իրական ՀՆԱ-ն կկրճատվի 9,3 տոկոսով, իսկ այնուհետեւ 2021 թվականին կավելանա 5,7 տոկոսով եւ 2019 թվականի մակարդակին կվերադառնա սոսկ 2022-ին»,- նշել Է մասնագետը:

«Քաղաքական գործիչները նաեւ պետք Է ընդունեն, որ հետճգնաժամային տնտեսությունը կարող Է շատ նման չլինել 2019 թվականի նմուշի տնտեսությանը: Պարզ Է դառնում, որ մենք արմատական փոփոխություններ ենք ապրում, եւ դրանք մեզ անհրաժեշտ են»,- համոզված Է Թոմսենը: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք Է պատրաստ լինեն այն իրավիճակին, որի դեպքում «համավարակը կտեւի մի քանի տարի, իսկ դան կհետեւեն նոր համավարակներ»: «Եվրոպակն պետք Է ձգտի նոր, ավելի Էկոլոգիական տնտեսության, որն ի վիճակի լինի արդունավետորեն գործելու նույնիսկ սոցիալական հեռավորության ավելի երկարատեւ միջոցների պայմաններում»,- կարծում Է հոդվածի հեղինակը: Կորոնավիրուսային վարակի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնակաան Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: Բոլոր երկրները եւ տարածքները հարկադված Էին ձեռնարկելու սանիտարա-համաճակաբանական բնույթի տարբեր արտակարգ միջոցներ, ինչը հանգեցրել Է խորը միջազգային տնտեսական ճգնաժամի: ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվարականգնվի եւ հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ