Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը

Երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Յոյն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում զետեղված տեսանյությում:

Посмотреть эту публикацию в Instagram

Отрицательный анализ! Ура!!! #счастьеесть #мечтысбываются #nocoronavirus

Публикация от Anita Tsoy - Анита Цой (@anitatsoy)

«Բարևներ, իմ սիրելիներ, բարևներ, իմ սքանչելիներ: Այսօրվա առավոտը բազմաթիվ հրաշալի, դրական լուրեր բերեց: Կորոնավիրուսի իմ թեստը բացասական է, այսինքն՝ այժմ ես վարակակիր չեմ և շուտով կարող եմ տուն վերադառնալ»,-ասում է երգչուհին:

Նա ընդգծում է, որ հավանաբար վաղը ևս մի քանի հետազոտություն կանցնի  և երկուշաբթի օրը կլինի տանը:

Անիտան լավ տրամադրություն է մաղթում բոլորին և հույս հայտնում, որ ամեն բան լավ կլինի:

Ավելի վաղ երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը հայտնել էր, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: 

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am