Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Գիտությունը` որպես տնտեսության արդիականացման բանալի    

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Գիտությունը` որպես տնտեսության 
արդիականացման բանալի    

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բայց կա մի կարևոր խնդիր. արդյոք գիտական այդ ներուժը ծառայեցվե՞լ է հզոր և բարեկեցիկ երկիր ստեղծելու գործին:

Իսկ աշխարհում երկրները հզոր են դառնում և բարեկեցիկ կյանք ապահովում սեփական ժողովրդի համար առաջին հերթին հենց գիտության նվաճումներն օգտագործելու ճանապարհով: Անգամ` այլ երկրների գիտության նվաճումները: Պարզապես գնում են դրանք` գիտական հայտնագործություններն ու նորարարությունները և կիրառության մեջ դնում սեփական երկրում: Ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արեց Ճապոնիան: Գնեց ամերիկացի գիտնականների նորարարական մտքի արդյունքները, դրանք ներդրեց իր երկրում ու տնտեսական զարգացման սեփական մակարդակով ձեռնոց նետեց հենց նույն երկրին` ԱՄՆ-ին:

Հիմա մեր գիտնականն էլ է համաշխարհային մակարդակով նկատելի արդյունք ստեղծում: Սակայն այն չի ներդրվում տնտեսության մեջ: Այսպես է՝ գիտությունն իր համար է զարգանում ու գնում սեփական ճանապարհով, տնտեսությունն էլ իր վախվորած քայլերն է անում։

Բնականաբար, մեր երկրում զարգացողը պետք է լիներ հիմնարար գիտությունը, ոչ կիրառականը: Եվ հենց այդպես էլ կա: Հիմնարար գիտության խնդիրներով զբաղվող գիտնականը հիմնականում ֆինանսավորվում է միջազգային դրամաշնորհներով, մասնակցում է միջազգային ծրագրերին ու սեփական մտքի արդյունքն էլ հանձնում իրեն փող տվողին»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ