Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը
21:00, 10 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է ավելի քան 551 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, անցած մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է 228 հազար 102 վարակման նոր դեպք, իսկ հիվանդության հետևանքով մահացել է 5565 մարդ։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում