Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Գեղհովիտում կընդարձակվի լուսավորության ցանցը

Գեղհովիտում կընդարձակվի լուսավորության ցանցը

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց՝ 5 877 մետր  ընդհանուր երկարությամբ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 300 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 45 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոոկսը կամ 10 միլիոն 255 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը:

Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է եւ գտնվում է արդյունքների ամփոփման փուլում:

«Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի երկրորդական փողոցներում՝ թիվ 5 փողոցի մի քանի նրբանցքներում, թիվ 3 եւ թիվ 6 փողոցներում: Տեղադրվելու է 191 լուսատու: Այս ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտը լուսավորված կլինի կիսով չափ: Մնացած թաղամասերի լուսավորման խնդիրը կլուծենք փուլերով, առաջիկա տարիներին, նույն սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում»,- կատարվելիք աշխատանքները ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ