Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել

Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առողջապահության քաղաքային կոմիտեն Գերատեսչության հաղորդագրության համաձայն, հուլիսի 9-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ի (Երեւանի ժամանակով հուլիսի 8-ի ժամը 20:00-ի) դրությամբ «Պեկինում հիվանդության նոր ակտիվ դեպքեր, ինչպես նաեւ վարակի առկայության կասկածանքով մարդիկ չեն հայտնաբերվել»:

Նաեւ չի նշվել վարակի ոչ մի նոր բերված դեպք: Իշխանությունները խիստ կարանտինային միջոցառումներ Էին սահմանել այն բանից հետո, երբ Պեկինի «Սինֆադի» մեծածախ պարենային շուկայում հունիսի 11-ին գրանցվեց կորոնավիրուսով վարակման նոր բռնկում, ընդամենը վարակվել Է 335 մարդ, մահվան դեպքեր չկան:

Հուլիսի 9-ի առավոտվա դրությամբ հիվանդանոցներում անցկացվում Է 275 մարդու բուժընթաց, 60 հոգի դուրս Է գրվել ապաքինվելուց հետո, բժշկական հսկողության տակ Է մնում 26 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am