Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Թրամփն ԱՄՆ-ն հանեց ԱՀԿ-ից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Թրամփն ԱՄՆ-ն հանեց ԱՀԿ-ից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շատերն այն կարծիքին են, որ այս քայլով Դոնալդ Թրամփը փորձում է ազատվել ԱՄՆ-ում վարակի լայնորեն տարածման համար պատասխանատվությունից, և դա քաղաքական լուրջ վնաս կհասցնի Նահանգներին:

Բայց սա հարցի միայն արտաքին կողմն է: Չենք կարծում, որ այս ամբողջ ժամանակահատվածում, ինչ «Covid-19»-ը «քայլում» է ողջ աշխարհում, ԱՄՆ-ի իշխանությունները չեն հաշվարկել ԱՀԿ-ից դուրս գալու դրական և բացասական կողմերը: Այդ երկրին, որը տարեկան կես մլրդ դոլար է հատկացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հասկանալի չէ, որ հիվանդության  տարածումն իր իսկ երկրում, այն էլ՝ ԱՀԿ-ի ոչ հիմնավոր բացատրությունների պարագայում, կարող էր նման ծավալներ ստանալ: Հասկանալի է նաև, որ նախագահ Թրամփի այդ որոշումը կձգտեն օգտագործել նրա քաղաքական հակառակորդները աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Եվ միամտություն է կարծել, որ նախագահի պաշտոնում վերընտրվել ցանկացող Դոնալդ Թրամփը կարող էր նման շքեղ նվեր մատուցել իր մրցակիցներին: Ուստի կարելի է ենթադրել, որ առջևում մենք լսելու ենք այդ թեմայով նոր բացահայտումներ:

Հունվարին ԱՀԿ-ն հրապարակայնորեն բարձր գնահատեց Չինաստանին երկրում տարածվող նոր տիպի կորոնավիրուսային «Covid-19» հիվանդությանն արագ արձագանքելու, ինչպես նաև այն բանի համար, որ Պեկինն «անմիջապես» տրամադրել է վիրուսի գենետիկ քարտեզը և բաց է աշխատել:

Սակայն կես տարի անց, ինչպես գրում է AP-ն, պարզվել է, որ ԱՀԿ-ի ներկայացուցիչները հիասթափություն են ապրել տեղեկատվության տրամադրման գործում ձգձգումների պատճառով, որն անհրաժեշտ էր վիրուսի տարածման դեմ պայքարի համար»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am