Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:

Մրցույթի անվանումը ` «TUR-12,  Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում»

  1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել կնքված փաթեթներ` «Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» անվանումով շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար:

Որակավորման պահանջները ներառում են.

ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկում հաջողությամբ կատարված 2.498.000.000   ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ,

բ/ վերջին հինգ տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագիր` ասլֆալտաբետոնե ծածկույթով ճանապարհների կառուցման կամ վերակառուցման: Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 1.232.250.000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր` առնվազն 2.464.500.000 ՀՀ դրամ,

գ/ նվազագույնը 274.000.000ՀՀ դրամի իրացվելիք միջոցներ և/կամ վարկային գիծ,

դ/ որպես պայմանագրի շնորհման նախապայման` հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա`  «Տրանսպորտային» ներդիրով։

Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի միջոցով` համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչխորհրդատվական ծառայությունների գնում` ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» հունվար 2011թ., վերանայված հուլիս 2014թ.«Գնումների ուղեցույցներ»: Բացի այդ` խնդրում ենք ծանոթանալ նաև 1.6 և 1.7 ենթակետերի հետ, որոնք սահմանում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը` շահերի բախման մասով:

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 10՝ ժամը 10:00: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

Բոլոր առաջարկները պետք է ուղեկցվեն մրցույթի ապահովման հայտարարագրով:

Կից ներկայացվում է նաև անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում:

www.gnumner.am

http://www.gnumner.am/website/images/original/TUR%2012%20advert.rar

http://www.atdf.am/hy/Procurement

https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6286355

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am