Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականները նշել են կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ռիսկով վայրերը

Գիտնականները նշել են կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ռիսկով վայրերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրուսաբաններն ու իմունաբանները կազմել են կորոնավիրուսով վարակաման մեծ ռիսկով վայրերի վարկանիշ, հուլիսի 8-ին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փորձագետներն առավել վտանգավոր վայրեր են համարել վատ օդափոխվող սենյակները:

«Այստեղ կարեւոր Է ոչ այնքան սենյակի դերը, որքան այն բանը, թե այնտեղ ինչպես Է գոծում օդափոխությունը: Եթե օդը վատ Է շրջանառություն կատարում, վտանգ կներկայանցնի ցանկացած փակ տարածություն»,- թերթին պարզաբանել Է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի Գենային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը:

Վարկանիշի երկրորդ տեղում են այն վայրերը, որտեղ մարդիկ երկար ժամանակ մոտիկ հաղորդակցվում են:

Մասնավորապես, այդ վայրերի թվին են դասվում հասարակական տրանսպորտը, խանութները եւ դեղատները, հրատարակությանը հայտնել Է Ե. Ի. Մարցինովսկու անվան Բժշկական պարազիտաբանության, արեւադարձային եւ փոխհաղորդիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը:

Առավել վտանգավոր վայրերի ցանկում երրորդ հորիզոնականն զբաղեցրել են բարերը, ռեստորանները, եւ ակումբները:

Բացի դրանից, փորձագետները կոչ են արել զգույշ լինել եկեղեցիներ եւ այն հասարակական վարրեր այցելելիս, որտեղ մարդիկ զբաղվում են ակտիվ գործունեությամբ (ֆիթնես-ակումբներ, թատրոններ, համերգային հարթակներ) հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am