Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ հասել Է առեւտրի պրոֆիցիտի

Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ հասել Է առեւտրի պրոֆիցիտի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը 18 տարվա ընթացքում առաջին անգամ դրական հաշվեմնացորդի Է հասել առեւտրի բնագավառում, որը հունիսին կազմել Է շուրջ 786 միլիոն դոլար: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է Հնդկաստանի առեւտրի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության գնահատումներով՝ հունիսին հավելուրդի Է հանգեցրել արտահանման կրճատման տեմպերի 12 տոկոսով դանդաղումը, մինչդեռ անցյալ ամսին ներմուծման մակադակը նվազել Է 49,տոկոսով: Արդյունքում հունիսին Հնդկաստանի ներմուծման ծավալը կազմել Է 21,1 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալը՝ 21,9 միլարդ դոլար: Վերջին անգամ Հնդկաստանն առեւտրի բնագավառում դրական հաշվեմնացորդ Է ունեցել 2002 թվականին՝ 10 միլիոն դոլար հավելուրդով: Արտահանման կրճատման տեմպերը դանդաղել են երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների փուլ առ փուլ վերացումից հետո Հնդկաստանի արդյունաբերության ճյուղերի նորմալ գործունեության վերադառնալու առնչությամբ: Դա թույլ Է տվել ավելացնել մի շարք ապրանքների, մանավորապես, երկաթի հանքաքարի եւ սննդամթերքի արտահանումը: Միեւնույն ժամանակ հունիսին Հնդկաստանը շարունակել Է կրճատել տրանսպորտային սարքավորանքի, քիմիկատների, պողպատի, կենցաղային Էլեկտրոնիկայի, բամբակի, գործվածքեղենի եւ թանկարժեք մետաղների ներմուծման կրճատումը: Հունիսին Հնդկաստանը նավթի ներմուծումը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատել Է 55 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am