Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մոլեգնող տեղատարափների եւ հեղեղումների զոհերի թիվը հասել Է 49-ի

 Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մոլեգնող տեղատարափների եւ հեղեղումների զոհերի թիվը հասել Է 49-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների եւ փլուզումների պատճառով զոհվածների թիվը հասել Է 49-ի, եւս 11 մարդ համարվում Է անհետ կորած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

Հուլիսի 6-ին ժամը 22:00-ի տվյալներով (Երեւանի ժամանակով 17:00) բժիշկները հաստատել են 49 մարդու մահ, եւս մեկ մարդու մոտ բացակայում են կյանքի նշանները, բայց նրա մահը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Եւս 11 մարդ համարվում Է անհետ կորած: Գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը, ըստ հինգբալանոց սանդղակի, վտանգավորության առավել բարձր մակարդակ Է հայտարարել Ճապոնիայի հարավ-արեւմուտքի մի շարք պրեֆեկտուրաների համար՝ կապված հորդառատ անձրեւների եւ դրանցով պայմանավորված հեղեղումների հետ: Հեռուստաալիքների եթերում հաղորդավարները մարդկանց կոչ են անում անհապաղ տարհանվել ժամանակավոր բնակության մոտակա կետ, իսկ եթե դա հնարավոր չԷ, բարձրանալ շենքերի վերին հարկեր կամ տանիքներ: Երկրի օդերեւութաբանական գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ աղետի գոտիներում դիտվում են «հզորությամբ աննախընթաց տեղատարափներ: Ճապոնիայի հարավ-արեւմուտքի առանձին շրջաններում գրանցվել են մինչեւ 800 միլիմետր տեղումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am