Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վարդենիկում այս տարի սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվելու

Վարդենիկում այս տարի սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվելու

ԳԱՎԱՌ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը:  Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 301 միլիոն 988 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 181 միլիոն 192 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 120 միլիոն 792 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: 

 «Վարդենիկում այս տարի սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվում, որոնցից մեկը՝ ոռոգման ջրի խորքային հորի վերակառուցման ու վերագործարկման ծրագիրն արդեն մեկնարկել է: Երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքների մրցույթն ամփոփված է, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 969 հազար դրամ: Կհիմնանորոգվի շենքի երկրորդ հարկը, սանհանգույցները, կանցկացվի կենտրոնացված ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքները կմենկնարկեն հուլիսի կեսերից: Փողոցների լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերի ընթացքում: Համայնքի ութ փողոցներում կտեղադրվի ԼԵԴ համակարգով աշխատող 160 լուսատու՝ շուրջ 3 կլիոմետր 490 մետր երկարությամբ: Եվս 1 կլիոմետր երկարությամբ գործող լուսավորության ցանցը փոխարինվում է ԼԵԴ համակարգով, որի արդյունքում կապամոնտաժվի եւ կվերատեղադրվի 31 լուսասյուն: Ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի շինարարական մրցույթը եւս հայտարարված է: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ  փողոցները, Կամո Շահինյան փողոցում տեղադրել միաշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ 1400 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 6 կիլոմետր: Այս ծրագրերի իրականացման արդյունքում կբարելավվի համայնքի մարդկանց կյանքը, կզարգանան ենթակառուցվածքները, կբացվեն մի քանի տասնյակ ժամանակավոր աշխատատեղեր»,-նշեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am