Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ում հետախուզվող կինը Երևանում ներկայացել է ոստիկանություն

ՌԴ-ում հետախուզվող կինը Երևանում ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում անձնական ունեցվածքի գողության մեղադրանքով հետախուզվող կինը Երևանում ներկայացել է ոստիկանություն: «Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Աիդա Ք.-ն, որն ապրիլի 23-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Անձնական ունեցվածքի գողությունը) 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am