Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գագարինում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

Գագարինում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան համայնքի Գագարին բնակավայրում «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում վերջին մի քանի  օրերին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, ծրագրային աշխատանքների հերթական հասցեն Գագարին գյուղի նորակառույց եկեղեցու շրջակայքն է, որը ներառում է բարեկարգման եւ ցանկապատման աշխատանքներ: Աշխատանքներին ներգրավված է 8 անձ: Մեկնարկը տրվել է հունիսի 20-ին, աշխատանքների ավարտ է նախատեսված հուլիսի 24-ը: Իրականացվող ծրագրի շնորհիվ նորակառույց եկեղեցու տարածքը կստանա նոր շունչ, ներկայանալի տեսք, որը միաժամանակ կդառնա հանգստի վայր: Միաժամանակ լուծվում է 8 անձի ժամանակավոր զբաղվածության խնդիրը, որը ներկա պայմաններում ունի կենսական նշանակություն:  

«Նշենք, որ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում նախորդ տարի էլ Սեւան համայնքում իրականացվեց երկու ծրագիր` «Ք. Սեւան, Գործարանային փողոցի թիվ 2 շենքի արևմտյան հասցեում գտնվող անցուղու բարեկարգում» եւ «Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 104 առանձնատնից արեւելք գտնվող եւ Չարենցի փողոցը միացնող աստիճանահարթակի բարեկարգում, ինչի արդյունքում մեր քաղաքի առանձին հատվածներ ստացան բարեկարգ տեսք»,-ներկայացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից: Ծրագրի իրականացման համար պետությունը հատկացրել է 1 միլիոն 500 հազար դրամ: 150 հազար դրամի ներդրում էլ կատարել Սեւանի համայնքապետարանը»,­- hայտնեցին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am