Կորոնավիրուսով վարակված Հոնդուրասի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից
19:45, 2 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսին կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացնելուց հետո հիվանդանոցից արդեն դուրս են գրել: «Ես շնորհակալ եմ Աստծուն կրկին ձեր հետ լինելու հնարավորություն համար...ես կրկին կվերականգնվեմ տանը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Էրնանդեսը:
Երկրի ղեկավարը, ով 51 տարեկան է, հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ կորոնավիրուսի հաստատմամբ:
Հոնդուրասում հաստատվել է COVID-19-ի 20 հազար 262 դեպք, մահացել 542 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում